Ապրիլի 4-ից մինչև ապրիլի 8-ը ուսումնական գործընթացի համառոտ նկարագրություն

Մայրենի
Մայրիկագովք
Բանավոր և գրավոր պատումներ մայրիկի մասին (նկարագրել, բնութագրել, գովել մայրիկին):
Հորինել բառեր, բառակապակցություններ մայրիկի մասին:
Ո՞ր բառն է ամենից շատ սազում մայրիկին, ո՞ր բառը ընդհանրապես մայրիկին չեն սազում:
Մայրիկներին տարբեր բարեմաղթանքներ ձոնել, համեմատել, նմանեցնել:
Ռոդարիական օրեր
Աղայանական օրեր
Արտասանում ենք, մեկնաբանում,  նկարում ու ձայնագրում:
Շաբաթվա աշխատանքային նախագծեր «Բարև,արև»:
Փորձում ենք կարդալ և հասկանալ 2-3 նախադասությամբ տեքստ։ Տեքստում անծանոթ, անհասկանալի բառերը փորձում ենք գտնել և ընդգծել։  Սովորում ենք, որ նախադասությունը սկսում ենք  մեծատառով, ավարտում՝ վերջակետով։ Հատուկ անունները գրում ենք մեծատառով:
Մաթեմատիկա
Թվերի գումարում և հանում, համեմատում, կոմբինատորիկա:
Մաթեմատիկա- բանավոր
1-ից մինչև 20 -ը հաշվարկ, հետհաշվարկ:
1-ից մինչև 20-ը  հաշվում ենք զույգերով:
1-ից մինչև 20-ը հաշվում ենք եռյակներով:
Միավոր, տասնավոր:
Օգտվում ենք աղյուսակներից, փորձում ենք ինքնուրույն աղյուսակներ կազմել:
Քանոնի օգնությամբ չափում ենք, փորձում ենք մեր չափումները գրանցել:
Հաշվում տասնյակներով: Երկրորդ տասնյակի թվերի գրառումը և  համեմատումը: 20-ի սահմանում  թվերի գումարումն ու հանումը կարգային անցումով: Պարզ խնդիրների կազմում և լուծում: Տրամաբանական խնդիրներ:
 Ես և շրջակա
Խնամում  ենք մեր սենյակային բույսերը: Ներգրավվում ենք բակային աշխատանքներում:
Տեխնոլոգիա
Ռոդարիական կերպարներ ենք ստեղծում:
Կերպարվեստ
Ռոդարիական հերոսներ ենք նկարում:

Մեդիատեխնոլոգիա 
Paint ծրագրով ստեղծում  ենք «Այբբենարան» բաժինը:
Շախմատ
Կրկնում ենք շախմատային  խաղաքարերի քայլերն ու միավորները, միավորներով կազմում պարզ խնդիրներ:

Ընտրությամբ մաթեմատիկա
Խնդիրներ ենք կազմում, նկարում:

About tateviktamazyan

Ողջո~ւյն, 2009 թվականին ծնված 6 տարեկաններ, ես Տաթև Թամազյանն եմ, 2000 թվականից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Այս տարիների ընթացքում հասցրել եմ աշխատել կրթահամալիրի գրեթե բոլոր օղակներում՝ կրտսեր դպրոցներից մինչ միջին դպրոց, դասավանդել եմ քոլեջում, դիպլոմային աշխատանքների ղեկավար եմ եղել, նախակրթարանների հանրապետական ծրագրով հանդես եմ եկել որպես վերապատրաստող: Աշխատանքը կրթահամալիրում ընդմիջվել է միայն երկու բալիկներիս ծնունդներով: Մեծ տղաս՝ Սարգիսը, սովորում է կրթահամալիրի Միջին դպրոցում, կրտսեր որդիս՝ Նարեկը, Նոր դպրոցի նախակրթարանի սան է: Առաջին կրթությունը ստացելեմ Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանում՝ նկարիչ- ձևավորողի որակավորմամբ, ապա մանկավարժական կրթությունը շարունակել «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությամբ: Որպես նկարիչ կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս մասնակցել եմ տարբեր նախագծերի, ցուցահանդեսների: Աշխատանքի մի փուլում կրտսեր դպրոցում զբաղվել եմ նաև երկարացված օրվա ծրագրով, եղել եմ կազմակերպիչ: Աշխատելով այսքան տարբեր օղակներում՝ երբեք չեմ կենտրոնացել աշխատավայրի վրա՝ կարևորելով կատարվածի որակը: Կրտսեր առաջին դասարան վերցնելու գաղափարն իմն է, որը ծնվել է նոր հետաքրքրություններ փնտրելու, ինքս ինձ վրա աշխատելու անվերջ ցանկությամբ: Անկեղծ շնորհակալությունս կրթահամալիրի տնօրենին՝ որոշումս ողջունելու և այն բեկումնային համարելու համար: Հարգելի ծնող, կարծում եմ՝ Ձեր վստահությունը և գործընկերներիս բարյացկամությունը ինձ կօգնեն 2015-ի բեկումին՝ սեպտեմբերին որպես գործընկերներ միասին սկսելու: «Դպիր» էլեկտրոնային մանկավաժական հանդեսում իմ հրապարակումնրից՝ Նոր միջավայր Սիրով՝ 2015թ. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Նոր դպրոցի առաջին դասարանի դասվար՝ Տաթև Թամազյան, 094.63.66.79
This entry was posted in Uncategorized. Bookmark the permalink.

Leave a comment