Ռոդարիական օրեր

մարիամ

Կարդում, նկարում ենք Ռոդարի:
Ջաննի Ռոդարի: Մեդիափաթեթ

Մելքոնյանthumbnail_թարս հարցերՀրաչ

Նպատակը- Ընթերցանության խրախուսում, գրական ստեղծագործության ճանաչման խրախուսում , գրական ստեղծագործության ներկայացումը նորարարական մեթոդներով:

Տևողությունը ապրիլի 4-ից ապրլի 15-ը։ Ընթերցանությունը , որպես ստեղծագործական մտածողության զարգացման խթան։

Խնդիրներ- Խրախուսել ընթերցանությունը, զարգացնել երևակայությունը, տրամաբանությունը,հիշողությունը, ճանաչել ստեղծագործության հերոսներին, տալ նրանց կերպարների` բարու և չարի, բնութագիրը, զարգացնել տրամաբանությունը, երևակայական մտածողությունը,ձևավորել սեփական մտքերը, կարծիքը արտահայտելու կարողություն, զարգացնելհաղորդակցական կարողությունները

Նախագծի մեկնարկը սկսում ենք Աղայանի հեքիաթների ուսումնասիրությամբ` կարդում ենք, քննարկում, վերլուծում: Առանձնացնում ենք բարու և չարի կերպարների բնութագիրը: Հեեքիաթները ներկայացնում ենք դերերով` նախապես արված դերաբաշխումով:

  • Ռոդարիական հնարքներով հեքիաթների մշակում, էլ. Գրքի ստեղծում
  • Հեքիաթները ներկայացնում ենք էլեկրոնային գրքի, ֆիլմի, ռադիոթատրոնի տեսքով:
  • Հեքիաթներից մեկը ներկայացնում ենք բերանացի՝ նախապես արված  դերաբաշխումով .
  • Մշակում ենք միասին խաղերի փաթեթ, որով ամփոփում ենք Աղայանական օրերին արված մեր, ինչպես նաև մյուս սովորողների, աշխատանքները և ստացած գիտելիքները:

Հավերը ինչու՞ չեն  թռչում:
Մարդիկ ինչու՞  գնդակ  չեն:
Ինչու՞ լույսի ճառագայթները  ծռել  հնարավոր չէ:
Լիանա Թումասյան

Ինչու՞ են շունն ու կատուն կռվում:
Ինչու՞ արևն ու լուսինը չեն հանդիպում:
Ինչու՞ մարդիկ երկրագունդը ամբողջությամբ չեն տեսնում:
Տիգրան Ղազարյան

Ինչու՞ գրիչը միջուկ ունի:
Ինչու՞  պոչը ծաղիկ ունի:
Ինչու՞  մազերը մարդ ունեն:
Մարի Անանյան

ինչու՞ ոտքերը   աչքեր չունեն:
ինչու՞ փորիկը գլուխ չունի:
Ինչու՞ երկնքում ճանապարհներ չկան:
Հովսեփ Հակոբյան

Ինչու՞ է կապույտը երկինք:
Ինչու՞ դարակը սեղան ունի:
Ինչու՞ շունը մոռացավ մլավել:
Ղազարյան Տիգրան

 

 

About tateviktamazyan

Ողջո~ւյն, 2009 թվականին ծնված 6 տարեկաններ, ես Տաթև Թամազյանն եմ, 2000 թվականից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Այս տարիների ընթացքում հասցրել եմ աշխատել կրթահամալիրի գրեթե բոլոր օղակներում՝ կրտսեր դպրոցներից մինչ միջին դպրոց, դասավանդել եմ քոլեջում, դիպլոմային աշխատանքների ղեկավար եմ եղել, նախակրթարանների հանրապետական ծրագրով հանդես եմ եկել որպես վերապատրաստող: Աշխատանքը կրթահամալիրում ընդմիջվել է միայն երկու բալիկներիս ծնունդներով: Մեծ տղաս՝ Սարգիսը, սովորում է կրթահամալիրի Միջին դպրոցում, կրտսեր որդիս՝ Նարեկը, Նոր դպրոցի նախակրթարանի սան է: Առաջին կրթությունը ստացելեմ Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանում՝ նկարիչ- ձևավորողի որակավորմամբ, ապա մանկավարժական կրթությունը շարունակել «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությամբ: Որպես նկարիչ կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս մասնակցել եմ տարբեր նախագծերի, ցուցահանդեսների: Աշխատանքի մի փուլում կրտսեր դպրոցում զբաղվել եմ նաև երկարացված օրվա ծրագրով, եղել եմ կազմակերպիչ: Աշխատելով այսքան տարբեր օղակներում՝ երբեք չեմ կենտրոնացել աշխատավայրի վրա՝ կարևորելով կատարվածի որակը: Կրտսեր առաջին դասարան վերցնելու գաղափարն իմն է, որը ծնվել է նոր հետաքրքրություններ փնտրելու, ինքս ինձ վրա աշխատելու անվերջ ցանկությամբ: Անկեղծ շնորհակալությունս կրթահամալիրի տնօրենին՝ որոշումս ողջունելու և այն բեկումնային համարելու համար: Հարգելի ծնող, կարծում եմ՝ Ձեր վստահությունը և գործընկերներիս բարյացկամությունը ինձ կօգնեն 2015-ի բեկումին՝ սեպտեմբերին որպես գործընկերներ միասին սկսելու: «Դպիր» էլեկտրոնային մանկավաժական հանդեսում իմ հրապարակումնրից՝ Նոր միջավայր Սիրով՝ 2015թ. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Նոր դպրոցի առաջին դասարանի դասվար՝ Տաթև Թամազյան, 094.63.66.79
This entry was posted in Uncategorized. Bookmark the permalink.

Leave a comment