Այսօր՝ 07.07.2016, Նոր դպրոցում հերթապահության իմ հերթն էր

Այսօր՝ 07.07.2016, Նոր դպրոցում հերթապահության իմ հերթն էր:  Երկրորդ դասարանի սովորողների ծնողներ հետ ունեի պայմանավորվածություն՝ Նատալիի և Նարեկի մայրիկները եկան դպրոց և թարմացրեցին նախկինում կնքած պայմանագրերը: Մի ծնող զանգահարեց և ասաց, որ իր բալիկը այս տարի առաջին դասարանցի է: Սովորողի ծնողը զանգահարել էր  իրեն հետաքրքրող հարցերով, հրավիրեցինք դպրոց, եկավ, խոսեց, պայմանավորվեց, խոստացավ վաղը դպրոց անցնել տղայի հետ:

Երեք տարեկան մի սանի ծնող էլ հետաքրքրված էր մեր մանկապարտեզով, շրջեց և հաճախելու պայմանավորվածություն ձեռք բերեց:

Իսկ օրվա վերջում էլ միանգամից երեք առաջին դասարանցի սովորողի պայմանագիր կնքվեց: Վիկտորիայի և Ալեքսի հետ հասցրեցի ծանոթանալ՝ նրանք  ակտիվ, շփվող, անկաշկանդ և ջերմ տպավորություն թողեցին: Վիկտորիայի տվյալները գրանցելիս, նա իր մասին ավելացրեց, որ իր անունը <<Հաղթանակ>> է նշանակում:

Օրը բավական բեղուն էր և հագեցած, որը սակայն, չխանգարեց շրջակա միջավայրի բույսերի և կանաչի մասին նույնպես հոգ տանել:

Օրը սիրով լուսաբանեց օրվա հերթապահ՝ Տաթև Թամազյանը

About tateviktamazyan

Ողջո~ւյն, 2009 թվականին ծնված 6 տարեկաններ, ես Տաթև Թամազյանն եմ, 2000 թվականից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Այս տարիների ընթացքում հասցրել եմ աշխատել կրթահամալիրի գրեթե բոլոր օղակներում՝ կրտսեր դպրոցներից մինչ միջին դպրոց, դասավանդել եմ քոլեջում, դիպլոմային աշխատանքների ղեկավար եմ եղել, նախակրթարանների հանրապետական ծրագրով հանդես եմ եկել որպես վերապատրաստող: Աշխատանքը կրթահամալիրում ընդմիջվել է միայն երկու բալիկներիս ծնունդներով: Մեծ տղաս՝ Սարգիսը, սովորում է կրթահամալիրի Միջին դպրոցում, կրտսեր որդիս՝ Նարեկը, Նոր դպրոցի նախակրթարանի սան է: Առաջին կրթությունը ստացելեմ Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանում՝ նկարիչ- ձևավորողի որակավորմամբ, ապա մանկավարժական կրթությունը շարունակել «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությամբ: Որպես նկարիչ կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս մասնակցել եմ տարբեր նախագծերի, ցուցահանդեսների: Աշխատանքի մի փուլում կրտսեր դպրոցում զբաղվել եմ նաև երկարացված օրվա ծրագրով, եղել եմ կազմակերպիչ: Աշխատելով այսքան տարբեր օղակներում՝ երբեք չեմ կենտրոնացել աշխատավայրի վրա՝ կարևորելով կատարվածի որակը: Կրտսեր առաջին դասարան վերցնելու գաղափարն իմն է, որը ծնվել է նոր հետաքրքրություններ փնտրելու, ինքս ինձ վրա աշխատելու անվերջ ցանկությամբ: Անկեղծ շնորհակալությունս կրթահամալիրի տնօրենին՝ որոշումս ողջունելու և այն բեկումնային համարելու համար: Հարգելի ծնող, կարծում եմ՝ Ձեր վստահությունը և գործընկերներիս բարյացկամությունը ինձ կօգնեն 2015-ի բեկումին՝ սեպտեմբերին որպես գործընկերներ միասին սկսելու: «Դպիր» էլեկտրոնային մանկավաժական հանդեսում իմ հրապարակումնրից՝ Նոր միջավայր Սիրով՝ 2015թ. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Նոր դպրոցի առաջին դասարանի դասվար՝ Տաթև Թամազյան, 094.63.66.79
This entry was posted in Uncategorized. Bookmark the permalink.

Leave a comment