Մուկը, որ կատու էր ուտում

մուկ   կռծողը

Ջաննի Ռոդարի

thumbnail_tothumbnail_katu  utox mukythumbnail_մուկ որ  կերել էր կատվինկատու ուտող Մուկըkv 2y yc  yv  i f gnc hcn nc hbmuk%40 utox  katu

Ջաննի Ռոդարի-Մուկը որը, կատու էր ուտում:

Մի պառավ գրադարանային մուկ մի անգամ եկավ այցելելու իր եղբոր երեխաներին:

-Դե  դուք բոլորովին կյանքը չգիտեք,- ասում էր նա իր ամոթխած ազգականներին,- իմ

կարծիքով, դուք օրինավոր կարդալ անգամ չգիտեք:

-O՛, դու մեր մեջ իսկական գլուխ ես,- հառաչեցին նրանք:

-Օրինակ, դուք երբևէ կատու կերե՞լ  եք:

-Կատու՞… մեզ մոտ հակառակն է լինում. Մեզ մոտ կատուներն են ուտում մկներին:

-Այդ նրանից է, որ դուք տգետ եք: Իսկ, ա՛յ ես, կերել եմ կատու, այն էլ ոչ մի հատ. վրա եմ տալիս մի ծայրից՝ հոպ…պատրաստ է: Իսկ նա ծպտուն անգամ չի համարձակվում  հանել: Այ, կուզեք հավատացեք, կուզեք՝ ոչ:
-Իսկ ի՞նչ համ ունեն կատուները:
-Թղթի համ, ու մի քիչ էլ թանաքի համ կա մեջը: Բայց դա դեռ ի՞նչ էր որ…դատարկ բան… իսկ այ, շուն դուք երբևէ կերե՞լ եք:

-Ի՞նչ ես ասում…

-Իսկ ես, ա՛յ, հենց երեկ մեկին վերջ տվի: Մի գամփռ… Նրա ժանիքները իմ չափ էին: Ինձ համար ի՞նչ կա որ. ես նրան հանգիստ, այսպես՝ հոպ…և կերա:

-Իսկ շու՞նն ինչ համ ունի:

Նա էլ թղթի պես է: Դե, իսկ ռենգեղջյուր դուք չե՞ք փորձել:

Օ՜… դու մեր մեջ մի հատ ես… Դե մենք ի՞նչ ենք որ… մենք ռնգեղջյուր չենք էլ տեսել: Ինչի՞է նման. Ռ   ոկֆոր պանրի՞, թե՞ հոլանդականի:

-Այ թե տգետ եք «…ումն է նման»… Պարզ է՝ ում, իհարկե, ռնգեղջուրի…իսկ փիղ կերե՞լ եք, իսկ արքայադուստր կերե՞լ եք… Իսկ Նոր տարվա տոնածա՞ռ՝ իր բոլոր խաղալիքներով:

Եվ հենց այն ժամանակ, երբ մուկը հասավ տոնածառին, կատուն, որ նստած էր հին սնդուկի ետևը և լսում էր մկան դատարկախոսությունը, չդիմացավ, սարսափելի ձայնով մլավեց ու մեկ էլ այնպես ցատկեց…որ… Պետք է ասել, որ դա իսկակա՛ն կատու էր, շքեղ մորթիով, փարթամ բեղերով և երկար, սուր – սուր ճանկերով:

Մկները հենց որ լսեցին կատվի ձայնը, պուկ, փախան: Իսկ գրադարանային մուկը անսպասելիությունից տեղում անշարժացավ և մնաց կանգնած, ինչպես արձան: Կատուն առանց երկար մտածելու, հոպ… ճանկեց նրան: Ճանկեց, բայց միանգամից չկերավ, այլ որոշեց մի-քիչ խաղալ նրա հետ:

-Հա, ուրեմն դու հենց այն մու՞կն ես, որ կատուներ է ուտում,- հարցնում է կատուն:

-Ճիշտ այդպես, ձերդ ողորմածություն, հենց ես եմ: Բայց ախր…ձերդ պայծառափայլություն, պետք է հասկանաք… Համարձակվում եմ զեկուցել ձերդ ողորմածություն, չէ որ ես ողջ կյանքս անց եմ կացրել գրադարանում…

-Հասկանում եմ, հասկանում եմ: Ապրում էիր գրադարանում և զբաղվում էիր նրանով, որ ուտում էիր նկարները և փչացնում գրքերը:

-Օ՜, ձերդ մեծություն, ընդամենը մի քանի անգամ… Եվ հավատացնում եմ ձեզ, ձերդ պայծառափայլություն, միայն և միայն ինքնազարգացման համար:

-Դե իհարկե, իմիջի այլոց ես էլ շատ բարձր եմ գնահատում գրականությունը: Բայց քեզ չի՞ թվում, որ բացի գրքային իմաստությունից կա նաև մի ուրիշ իմաստություն՝ կյանքի իմաստությունը: Քո տարիքում ժամանակն է իմանալու, որ կյանքում կան ոչ միայն թղթի վրա նկարած կատուներ, և ամեն մի փիղ չի համաձայնվի, որ նրան կծեն մկները:

Բայց խեղճ գերու բախտից կատուն մի վայրկյան աչքը դարձրեց դեպի սարդը, որ սողում էր հատակին:

Գրադարանային մուկն էլ հիմար չէր. նա իսկույն նետվեց մի կողմ ու թաքնվեց գրքերի արանքում: Իսկ կատուն ստիպված եղավ այս անգամ բավարարվել միայն սարդով:

 

About tateviktamazyan

Ողջո~ւյն, 2009 թվականին ծնված 6 տարեկաններ, ես Տաթև Թամազյանն եմ, 2000 թվականից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Այս տարիների ընթացքում հասցրել եմ աշխատել կրթահամալիրի գրեթե բոլոր օղակներում՝ կրտսեր դպրոցներից մինչ միջին դպրոց, դասավանդել եմ քոլեջում, դիպլոմային աշխատանքների ղեկավար եմ եղել, նախակրթարանների հանրապետական ծրագրով հանդես եմ եկել որպես վերապատրաստող: Աշխատանքը կրթահամալիրում ընդմիջվել է միայն երկու բալիկներիս ծնունդներով: Մեծ տղաս՝ Սարգիսը, սովորում է կրթահամալիրի Միջին դպրոցում, կրտսեր որդիս՝ Նարեկը, Նոր դպրոցի նախակրթարանի սան է: Առաջին կրթությունը ստացելեմ Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանում՝ նկարիչ- ձևավորողի որակավորմամբ, ապա մանկավարժական կրթությունը շարունակել «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությամբ: Որպես նկարիչ կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս մասնակցել եմ տարբեր նախագծերի, ցուցահանդեսների: Աշխատանքի մի փուլում կրտսեր դպրոցում զբաղվել եմ նաև երկարացված օրվա ծրագրով, եղել եմ կազմակերպիչ: Աշխատելով այսքան տարբեր օղակներում՝ երբեք չեմ կենտրոնացել աշխատավայրի վրա՝ կարևորելով կատարվածի որակը: Կրտսեր առաջին դասարան վերցնելու գաղափարն իմն է, որը ծնվել է նոր հետաքրքրություններ փնտրելու, ինքս ինձ վրա աշխատելու անվերջ ցանկությամբ: Անկեղծ շնորհակալությունս կրթահամալիրի տնօրենին՝ որոշումս ողջունելու և այն բեկումնային համարելու համար: Հարգելի ծնող, կարծում եմ՝ Ձեր վստահությունը և գործընկերներիս բարյացկամությունը ինձ կօգնեն 2015-ի բեկումին՝ սեպտեմբերին որպես գործընկերներ միասին սկսելու: «Դպիր» էլեկտրոնային մանկավաժական հանդեսում իմ հրապարակումնրից՝ Նոր միջավայր Սիրով՝ 2015թ. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Նոր դպրոցի առաջին դասարանի դասվար՝ Տաթև Թամազյան, 094.63.66.79
This entry was posted in Uncategorized. Bookmark the permalink.

Leave a comment