Ի՞նչ կլիներ, եթե…

thumbnail_Հայզի    Զինվոր
Թարս հարցեր

Ի՞նչ    կլիներ ,  եթե   գիրքը    էջ   չունենար:
Ի՞նչ    կլիներ ,  եթե   ոզնին    փուշ  չունար:
Ի՞նչ    կլիներ,   եթե    տունը      դուռ   չունենար

Հովհաննիսյան Միլենա
Ի՞նչ    կլիներ,    եթե    ծաղիկը    բույր չունենար:
Ի՞նչ    կլիներ,    եթե   գրիչը  ծայր  չունենար:
Ի՞նչ   կլիներ,   եթե  ծառը   ճյուղ   չունենար:

Կարսեցյան Արեն
Ի՞նչ կլիներ, եթե զեբրը գծեր չունենար:
Ի՞նչ կլիներ, եթե շնաձուկը խոտ ուտեր:
Ի՞նչ կլիներ, եթե կարտոֆիլը ծառին աճեր:

Մնացականյան Նարեկ
Ի՞նչ կլիներ, եթե փայտ ը  կացին կտրեր:
Ի՞նչ կլիներ, եթե անձրևից  ամպ   թափվեր:
Ի՞նչ  կլիներ, եթե  քոթուկը  դարբին  կտրեր:

Հակոբյան Հովսեփ
Ի՞նչ  կլիներ, եթե  Երկիր մոլորակը աչքեր ունենար ու խոսել կարողանար:
Ի՞նչ կլիներ, եթե տառերի փոխարեն  թվեր լինեին:
Ի՞նչ կլիներ, եթե ձին թռչել ու երգել կարողանար:

Ադիբեկյան Սյուզաննա
Ի՞նչ կլիներ, եթե քիթը մարդ չունենար:
Ի՞նչ կլիներ,եթե մատերը ձեռք չունենար:
Ի՞նչ կլիներ, եթե պոչը կատու  չունենար:

 

 

 

About tateviktamazyan

Ողջո~ւյն, 2009 թվականին ծնված 6 տարեկաններ, ես Տաթև Թամազյանն եմ, 2000 թվականից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Այս տարիների ընթացքում հասցրել եմ աշխատել կրթահամալիրի գրեթե բոլոր օղակներում՝ կրտսեր դպրոցներից մինչ միջին դպրոց, դասավանդել եմ քոլեջում, դիպլոմային աշխատանքների ղեկավար եմ եղել, նախակրթարանների հանրապետական ծրագրով հանդես եմ եկել որպես վերապատրաստող: Աշխատանքը կրթահամալիրում ընդմիջվել է միայն երկու բալիկներիս ծնունդներով: Մեծ տղաս՝ Սարգիսը, սովորում է կրթահամալիրի Միջին դպրոցում, կրտսեր որդիս՝ Նարեկը, Նոր դպրոցի նախակրթարանի սան է: Առաջին կրթությունը ստացելեմ Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանում՝ նկարիչ- ձևավորողի որակավորմամբ, ապա մանկավարժական կրթությունը շարունակել «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությամբ: Որպես նկարիչ կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս մասնակցել եմ տարբեր նախագծերի, ցուցահանդեսների: Աշխատանքի մի փուլում կրտսեր դպրոցում զբաղվել եմ նաև երկարացված օրվա ծրագրով, եղել եմ կազմակերպիչ: Աշխատելով այսքան տարբեր օղակներում՝ երբեք չեմ կենտրոնացել աշխատավայրի վրա՝ կարևորելով կատարվածի որակը: Կրտսեր առաջին դասարան վերցնելու գաղափարն իմն է, որը ծնվել է նոր հետաքրքրություններ փնտրելու, ինքս ինձ վրա աշխատելու անվերջ ցանկությամբ: Անկեղծ շնորհակալությունս կրթահամալիրի տնօրենին՝ որոշումս ողջունելու և այն բեկումնային համարելու համար: Հարգելի ծնող, կարծում եմ՝ Ձեր վստահությունը և գործընկերներիս բարյացկամությունը ինձ կօգնեն 2015-ի բեկումին՝ սեպտեմբերին որպես գործընկերներ միասին սկսելու: «Դպիր» էլեկտրոնային մանկավաժական հանդեսում իմ հրապարակումնրից՝ Նոր միջավայր Սիրով՝ 2015թ. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Նոր դպրոցի առաջին դասարանի դասվար՝ Տաթև Թամազյան, 094.63.66.79
This entry was posted in Uncategorized. Bookmark the permalink.

Leave a comment