Ավագ ուրբաթ

IMG_0484Oր հինգերորդ
Նախապես ծրագրված և մշակված ճամփորդություն: Ճամփորդության մասին երկար էինք խոսել, նկարագրել, քննարկել: Ճամփորդության համար միասնական կանոններ էինք մշակել ու պայմանավորվել էինք չխախտել պայմանավորվածությունները:
Օրվա վերջում, երբ ամեն ինչ անցյալում է, զգում եմ, թե որքան բավարարված եմ և լիքը:
Հասցրեցինք լինել Էջմիածնի չորս եկեղեցիներում՝ Սբ. Հռիփսիմե, Սբ. Շողակաթ, Սբ. Գայանե և իհարկե Մայր Տաճարում: Թվարկումից մի պահ կթվա, թե մրցարշավ է եղել, սակայն ոչ` յուրաքանչյուրում լինելու,  վայելելու  ու զգալու մի հետաքրքիր ցանկություն էր տոգորել յուրաքանչյուրիս: Թերթում եմ լուսանկարները, որտեղ հստակ երևում է սովորողների  խանդավառությունն ու այդ տիեզերական ամբողջության մեջ իրենք իրենց մի մասնիկը համարելու գիտակցումը: Մեր ուխտագնացությունը նույն տպավորություն էր թողնում նաև  մյուս ուխտավորների և հավատացյալների  վրա, նրանք հետաքրքրվում էին մեր ո՞վ լինելով, օտարազգի զբոսաշրջիկները ցանկություն էին հայտնում նկարվել մեզ հետ, իսկ երբ մեր պատահական մուտքով անձայն մտանք Սբ. Շողակաթ եկեղեցի, հավատացյալները սկսեցին միաբերան շշնջալ. «Աստծո հրեշտակները»: Նույն բանը տեղի ունեցավ նաև Սբ. Գայանե եկեղեցում, որտեղ եկեղեցու դռները փակ կարգ էր կատարվում և մեր մուտքը հավատացյալների և եկեղեցական դասի մոտ նույն զգացողությունն առաջացրեց, նրանք  նույնպես սկսեցին շշուկով պնդել՝ «Աստծո հրեշտակները»:
Վերադարձից հետո խոսեցի սովորողների հետ, բոլորն էլ տպավորված էին, իսկ Մարիամը, որ միշտ զուսպ է իր գնահատականներում, ասաց. «Կարծես նկար լիներ…»:

 

Advertisements

About tateviktamazyan

Ողջո~ւյն, 2009 թվականին ծնված 6 տարեկաններ, ես Տաթև Թամազյանն եմ, 2000 թվականից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Այս տարիների ընթացքում հասցրել եմ աշխատել կրթահամալիրի գրեթե բոլոր օղակներում՝ կրտսեր դպրոցներից մինչ միջին դպրոց, դասավանդել եմ քոլեջում, դիպլոմային աշխատանքների ղեկավար եմ եղել, նախակրթարանների հանրապետական ծրագրով հանդես եմ եկել որպես վերապատրաստող: Աշխատանքը կրթահամալիրում ընդմիջվել է միայն երկու բալիկներիս ծնունդներով: Մեծ տղաս՝ Սարգիսը, սովորում է կրթահամալիրի Միջին դպրոցում, կրտսեր որդիս՝ Նարեկը, Նոր դպրոցի նախակրթարանի սան է: Առաջին կրթությունը ստացելեմ Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանում՝ նկարիչ- ձևավորողի որակավորմամբ, ապա մանկավարժական կրթությունը շարունակել «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությամբ: Որպես նկարիչ կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս մասնակցել եմ տարբեր նախագծերի, ցուցահանդեսների: Աշխատանքի մի փուլում կրտսեր դպրոցում զբաղվել եմ նաև երկարացված օրվա ծրագրով, եղել եմ կազմակերպիչ: Աշխատելով այսքան տարբեր օղակներում՝ երբեք չեմ կենտրոնացել աշխատավայրի վրա՝ կարևորելով կատարվածի որակը: Կրտսեր առաջին դասարան վերցնելու գաղափարն իմն է, որը ծնվել է նոր հետաքրքրություններ փնտրելու, ինքս ինձ վրա աշխատելու անվերջ ցանկությամբ: Անկեղծ շնորհակալությունս կրթահամալիրի տնօրենին՝ որոշումս ողջունելու և այն բեկումնային համարելու համար: Հարգելի ծնող, կարծում եմ՝ Ձեր վստահությունը և գործընկերներիս բարյացկամությունը ինձ կօգնեն 2015-ի բեկումին՝ սեպտեմբերին որպես գործընկերներ միասին սկսելու: «Դպիր» էլեկտրոնային մանկավաժական հանդեսում իմ հրապարակումնրից՝ Նոր միջավայր Սիրով՝ 2015թ. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Նոր դպրոցի առաջին դասարանի դասվար՝ Տաթև Թամազյան, 094.63.66.79
This entry was posted in Ճամփորդություններ, Ծես. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s