Գեղագիտական Ճամփորդություն

 IMG_0350

Մեր այցելությունը Գեղագիտության ազգային կենտրոնի  ցուցասրահ ինքնանպատակ չէր, կարևորելով սովորողի գեղագիտական ճաշակի և մտածողության զարգացումը, հաշվի առնելով կրթահամալիրում իրականացվող «Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի միամսյակը, հենց այս օրերին նպատակահարմար գտանք լինել ցուցասրահում:
Ցուցասրահի մշտապես թարմացվող բաժնում՝ ներկայացված էր  Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցադրությունը՝ «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով: Հրաշալի ցուցադրություն էր ` ճաշակ, կոկիկություն, թեմատիկ  լուծումների բազմազանություն…

Առաջին հարկում գտնվող ցուցադրությունը նույնպես տպավորիչ էր, նաև ուսումնական՝ սովորողները մեծ հաճույքով էին ընթերցում բոլոր այն երկրների անունները, որոնց ներկայացուցիչները ցուցասրահում ունեին ներկայացված աշխատանքներ: Հայկական հեքիաթների նկարազարդում բաժինը նույնպես մեծ հետաքրքրություն առաջացրեց:

Ցուցասրահը գլխապտույտ առաջացնելու չափ լիքն էր այցելուներով և տպավորիչ: Ելքի մոտ մի պահ կանգ առանք, նստեցինք, իմի բերեցինք մեր տեսածը, մտքերի փոխանակում կատարեցինք, արտասանեցինք և այդպես շարունակեցինք մինչև մեզ սպասող մեքենան: Աբովյան փողոցն անցանք Թումանյան արտասանելով և միասին Արև- արև երգելով:

Ճամփորդության արդյունքում ծնվեց «Սիրում եմ քեզ, մայրիկ» շարքը:

Advertisements

About tateviktamazyan

Ողջո~ւյն, 2009 թվականին ծնված 6 տարեկաններ, ես Տաթև Թամազյանն եմ, 2000 թվականից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Այս տարիների ընթացքում հասցրել եմ աշխատել կրթահամալիրի գրեթե բոլոր օղակներում՝ կրտսեր դպրոցներից մինչ միջին դպրոց, դասավանդել եմ քոլեջում, դիպլոմային աշխատանքների ղեկավար եմ եղել, նախակրթարանների հանրապետական ծրագրով հանդես եմ եկել որպես վերապատրաստող: Աշխատանքը կրթահամալիրում ընդմիջվել է միայն երկու բալիկներիս ծնունդներով: Մեծ տղաս՝ Սարգիսը, սովորում է կրթահամալիրի Միջին դպրոցում, կրտսեր որդիս՝ Նարեկը, Նոր դպրոցի նախակրթարանի սան է: Առաջին կրթությունը ստացելեմ Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանում՝ նկարիչ- ձևավորողի որակավորմամբ, ապա մանկավարժական կրթությունը շարունակել «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությամբ: Որպես նկարիչ կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս մասնակցել եմ տարբեր նախագծերի, ցուցահանդեսների: Աշխատանքի մի փուլում կրտսեր դպրոցում զբաղվել եմ նաև երկարացված օրվա ծրագրով, եղել եմ կազմակերպիչ: Աշխատելով այսքան տարբեր օղակներում՝ երբեք չեմ կենտրոնացել աշխատավայրի վրա՝ կարևորելով կատարվածի որակը: Կրտսեր առաջին դասարան վերցնելու գաղափարն իմն է, որը ծնվել է նոր հետաքրքրություններ փնտրելու, ինքս ինձ վրա աշխատելու անվերջ ցանկությամբ: Անկեղծ շնորհակալությունս կրթահամալիրի տնօրենին՝ որոշումս ողջունելու և այն բեկումնային համարելու համար: Հարգելի ծնող, կարծում եմ՝ Ձեր վստահությունը և գործընկերներիս բարյացկամությունը ինձ կօգնեն 2015-ի բեկումին՝ սեպտեմբերին որպես գործընկերներ միասին սկսելու: «Դպիր» էլեկտրոնային մանկավաժական հանդեսում իմ հրապարակումնրից՝ Նոր միջավայր Սիրով՝ 2015թ. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Նոր դպրոցի առաջին դասարանի դասվար՝ Տաթև Թամազյան, 094.63.66.79
This entry was posted in Ճամփորդություններ, Ցուցահանդեսներ. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s